Ավելին 1 տարի առաջ - 19:13 13-05-2025

Քարդաշյանին թվացել է, թե 2016-ի կողոպուտի ժամանակ իրեն կսպանեն. նա Փարիզում վկայություն է տվել

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում անցկացվող դատական լսումների ժամանակ հայտնել է, թե որքան վախեցած է եղել, երբ 2016 թվականին կողոպտիչները ներխուժել են հյուրանոցի իր համար և զենքը վրան պահելով՝ իրենից 10 միլիոն դոլարի թանկարժեք զարդեր գողացել։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես լիովին համոզված էի, որ մահանալու եմ։ Ես մտածում էի քրոջս մասին, մտածում էի, որ նա ներս կմտնի և կտեսնի ինձ՝ սպանված, ու դա հավերժ կմնա նրա հիշողության մեջ»,- ասել է հեռուստաաստղը։

Քարդաշյանը լաց է եղել, երբ հիշել է Փարիզում իր վրա իրականացված հարձակումը, որի ընթացքում ոստիկանական համազգեստով կողոպտիչները կապել էին նրան և վրան զենք պահել։

«Մենք առավոտյան պետք է մեկնեինք, հետևաբար, ես իրերս էի հավաքում։ Գիշերվա ժամը 3-ն էր։ Երբ անկողնում էի, աստիճանների վրա ոտնաձայներ լսեցի։ Եվ իմ ննջասենյակ ներխուժեցին մի քանի ոստիկաններ, համենայնդեպս, ես ենթադրեցի, որ նրանք ոստիկաններ են, քանի որ ոստիկանական համազգեստով էին։ Ես հիստերիայի մեջ էի, նայում էի ընդունարանի աշխատողին և ասում՝ ինչ է մեզ հետ կատարվելու, ես պետք է հասնեմ տուն՝ երեխաներիս մոտ»,- ասել է հեռուստաաստղը։

Նա նշել է, որ իրեն մի պահ թվացել է, թե իրեն կբռնաբարեն, քանի որ կողոպտիչներն իրեն նետել են մահճակալի վրա, իսկ նրանցից մեկը բռնել է ոտքը։

«Բայց նրանք կապկպեցին ինձ և փակեցին ոտքերս»,- ասել է նա։
Հարձակումից հետո, Քարդաշյանի խոսքով, նա ուժեղացրել է իր անվտանգությունը։

Նախքան Քարդաշյանի ժամանումը դատարանում վկայություն էր տվել նրա ոճաբան Սիմոն Հարուշը։

Դատավարությունը գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այն լուսաբանելու համար հավատարմագրվել է գրեթե 500 լրագրող։ Դատարանի դահլիճում տեսախցիկներն արգելված են, իսկ դատական լսումներն ուղիղ եթերով չեն հեռարձակվում։

10 ամբաստանյալները 60-70 տարեկան են և ունեն նախկին դատվածություն։ Կողոպտիչները փախուստի ժամանակ կորցրել են թանկարժեք զարդերի մի մասը, այդ թվում՝ վեց ադամանդով խաչը, որն անցորդներից մեկը գտել է և տարել ոստիկանություն։ Մնացած զարդերն այդպես էլ չեն գտնվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել