copy image url
Ներքին 4 օր առաջ - 13:48 14-06-2024

Ախպորը 2016-ին uպանեցին, հիմա էլ իրեն են ուզում uպանել. մանրամասներ՝ Արագածավնում հնչած կրակnցներից 

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում մայիսի 30-ին կրակոցներ են հնչել, բարեբախտաբար՝ զոհեր և վիրավորներ չկան։

Oragir.News-ի տեղեկություններով՝ կրակոցների պատճառը համագյուղացիների միջև երկար տարիների թշնամությունն է։

«Մայիսի 30-ին, ժամը 22։00-ի սահմաններում Արագածավանի բնակիչ 46-ամյա Արտյոմ Մակարյանը կրակել է մեր համագյուղացի Արման Խամոյանին պատկանող վարսավիրանոցի վրա։ Ըստ երևույթին՝ ուզել են Արմանին սպանել, բայց չի հաջողվել։

2016 թվականին, Արագածավանում կրակոցներ էին եղել, որի ժամանակ 2 հոգու սպանեցին, նրանից մեկը Արման Խամոյանի եղբայրն էր՝ Արտյոմ Խամոյանը։ Այդ ժամանակ կրակոցներից վիրավորում էր ստացել նաև Արմանը, բայց բարեբախտաբար՝ ապաքինվեց։ Հիմա ոնց որ՝ ուզեն անպայման էս մի ախպորն էլ սպանեն։ Թե՝ ոստիկանությունը, իրավապահ մյուս կառույցները ո՞ւր են, ինչո՞վ են զբաղված, անհասկանալի է։ Անպայման պետք է մեկին սպանեն, որ լուրջ դեմքով գան, հետաքննություն անցկացնեն, գնան»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Արագածավանի տարեց բնակիչներից մեկը, որն անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ խնդրեց իր անունը չհրապարակել։

Բնակչի խոսքով՝ Արման Խամոյանը և նրա ընտանիքը խելոք, աշխատող ժողովուրդ են, չեն հասկանում, թե ինչո՞ւ են ընկել նրանց հետևից։

«Արմանը շատ խելոք տղա է։ Ախպերն էլ էր խելոք, շնորհքով տղա։ Սպանեցին, 3 անչափահաս երեխու վիզը ծուռ թողեցին։ Ոստիկանությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ու այս բեսպրիդելին վերջ տա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 30-ին Արագածավան գյուղում կրակոցներ են արձակվել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ։

Ձեզ գուցե հետաքրքրի