Ներքին 1 տարի առաջ - 16:48 12-05-2025

Դեմ եմ, որ դպրոցներում թմրամիջոցների թեստավորումը պարտադիր լինի․ ՔԿ նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը դեմ է, որ դպրոցներում անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ թեստավորումը պարտադիր դառնա։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում։

«Ես՝ որպես իրավաբան, իմ մասնավոր կարծիքը կարող եմ ասել՝ դեմ եմ, որ անչափահասները պարտադիր թեստավորում անցնեն, որովհետև իմ կարծիքով՝ դա չի բխում երեխայի լավագույն շահից, եթե պարտադիր է»,- նշեց Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ անհասկանալի է նաև, թե ինչպես է ապահովվելու պարտադիր թեստավորման իրականացումը, եթե երեխան դեմ լինի։

Պողոսյանը շեշտեց՝ նախաձեռնության նպատակը հասկանում է, բայց պետք է առավելագույն զգույշ լինել, երբ խոսքը վերաբերում է անչափահասներին, քանի որ պետք է գործել նրա լավագույն շահի տեսանկյունից։ Նա կարծում է՝ հոգեբաններն էլ այս հարցում կարող են կարծիք հայտնել, պարտադիր թեստավորման գործընթացը կարող է ռիսկեր պարունակել, այդ թվում՝ հոգեբանական վնաս հասցնել երեխային։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի