Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 14:07 10-05-2025

Գերմանիայի նոր ԱԳՆ-ն ցանկանում է ուժեղացնել անվտանգությունը Բալթյան երկրներում

«Ես կարծում եմ, որ մինչ այժմ Բալթյան տարածաշրջանին հասարակության կողմից չափազանց քիչ ուշադրություն է դարձվել, և իմ լիազորությունների ընթացքում կցանկանայի այդ տարածաշրջանին ավելի մեծ ուշադրություն դարձնել»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարար Յոհանն Վադեֆուլը Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին շրջանում այս ծովային տարածաշրջանում տեղի ունեցած ենթադրյալ դիվերսիաներին։

«Իրավիճակը անկայուն է, դա ակնհայտ է»,- նշել է նախարարը։ Վադեֆուլը հիշեցրել է Բալթյան և Սկանդինավյան երկրների միջև կապի մալուխների վնասման դեպքերը, ռուս-էստոնական սահմանային նշանների հեռացումը, ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների օդային տարածքների ներխուժումները, ինչպես նաև Ռուսաստանի ռազմածովային ուժերի գործողությունները։ «Այդ ամենը հստակ ցույց է տալիս, որ մենք ապրում ենք ռիսկային գոտում»,- եզրափակել է նա։

Նույն հարցազրույցում Վադեֆուլը նշել է նաև, որ Ուկրաինան ունի անդամակցության հեռանկար ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին։

«ՆԱՏՕ-ում մենք համատեղ պայմանավորվել ենք, որ Ուկրաինան շարժվում է դեպի դաշինքին անդամակցելու ուղղությամբ, և այդ ճանապարհն այլևս ետադարձ չունի»,- ընդգծել է նախարարը։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ նորանշանակ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր ընտրությունից առաջ ասել էր, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին միայն պատերազմից հետո։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի