Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:15 10-05-2025

Միջուկային տերությունները բախման շեմին. ավելի լուրջ, քան Ուկրաինան. փորձագետ

«Սա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհին է անդրադառնում։ 2 միջուկային տերություն ռազմական բախման շեմին են։ Առավել ևս, որ տարածքները հրթիռակոծվում և ռմբակոծվում են, սահմաններ են հատվել։ Աստեղ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Պակիստանի հետ բավականին ջերմ և լուրջ հարաբերությունների մեջ են հարևան և թշնամական 2 պետությունները՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Եվ սա մեզ համար ցուցիչ է։ Բայց կարծում եմ՝ այդ լարումը շատ ավելի խորքային, աշխարհաքաղաքական իմաստ ունի, հաշվի առնելով շատ իրողություններ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Անրադառնալով՝ ՌԴ-ի համար այս բախման բացասական կողմերին, փորձագետը նշեց, որ ակնհայտ է այն
փաստը, որ Ռուսաստանի տնտեսական զարգացումը դեպի արևելք է գնում, ոչ թե դեպի արևմուտք։ Նա ընդգծեց նաև, որ ՌԴ-ի համար, ինչպես Իրանը, որի միջոցով դուրս է գալիս Հնդկաստանի արևմտյան մաս, Պարսից ծոցի երկրներ, արաբական աշխարհ, Աֆրիկա, նույն ստրատեգիական երկրի դեր ունի նաև Պակիստանը, որի միջոցով այն ստանում է ամենակարճ ճանապարհը դեպի Հարավարևելյան Ասիա։

«Ռուսաստանը ստրատեգիական առումով Հարավային Ասիա դուրս գալու համար ընտրել է հետևյալ ուղին՝ Ռուսաստանից Ուզբեկստան, Աֆղանստան, Պակիստան և դեպի արդեն Հարավային Ասիայի երկրներ։ Եվ այս լարումը ենթատեքստով կարող է և աշխարհաքաղաքական իմաստ ունենալ։ Այսինքն՝ փորձ է արվում խոչընդոտել ՌԴ-ի տեղաշարժը դեպի հարավարևելյան Ասիայի երկրներ և Հնդկաստանի արևելյան մաս»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Նահապետյանը նշեց նաև, որ բախումը, բնականաբար, խոչընդոտելու է և՛ տրանսպորտի, և՛ մարդկանց,և՛ ուղեբեռների, և՛ ինչու չէ՝ էներգակիրների տեղափոխմանը․

«Այսինքն, եթե որպես հետևանք նայենք՝ Ռուսաստանին այս լարումը ձեռք չի տալիս։ Իսկ եթե ռազմական բախումը թևակոխի ավելի լուրջ փուլ, 2 միջուկային տերությունները ռազմական բախման մեջ մտնեն, առավել ևս, որ Հնդկաստանն արդեն փակել է Ինդոսի ջրերը, որը Պակիստանի համար գոյաբանական նշանակություն
ունի, ապա Պակիստանը այլընտրանք չունի, քան կոշտ դիրքորոշման որդեգրումը։ Սա, իսկապես, շատ լուրջ խնդիր է։

Ավելին, սա ավելի լուրջ է, քան այն, ինչը Ուկրաինայի տարածքում կատարվում է։ Եթե 2 միջուկային տերությունները բոլոր կարմիր գծերը հատեն, չբացառելով միջուկային զենքի օգտագործումը, ապա միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր քաղաքացիների փախստական դառնալու ճանապարհ է բացվում։ Իսկ այդ հոսքը ո՞րտեղ է գալու։ Պարզ է, որ մեր հարևան Իրան, դեպի Աֆղանստան, որը վստահաբար, ճգնաժամի պատճառ է դառնալու»։

Նահապետյանի կարծիքով՝ այս բախման միակ շահառու կողմը կլինի Մեծ Բրիտանիան, մնացած բոլորը կտուժեն այս բախումից։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան