Ուղիղ եթեր
Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:00 08-05-2025

Օրակարգ․ Հայաստանը դարձել է խուժանապետություն․ Արթուր Խաչիկյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արթուր Խաչիկյանի հետ զրուցել ենք մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին Նիկոլ Փաշինյանի մասնակցության, այդ որոշումը մինչև վերջին պահը չհայտնելու պատճառների, ՌԴ-ից վերադառնալուց հետո արտհերթ ընտրությունների գնալու հավանականության, ԱԺ-ում նրա անադեկվատ պահվածքի, Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կողմից Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային պարգևատրելու ու դրան չարձագանքելու պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Խաչիկյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը դարձել է խուժանապետություն։ «Հնարավոր է, որ ինչ-որ բախումներ սկսվեն, հնարավոր է, որ ինչ-որ էլի կոմպրոմատներ գտնվեն, հարձակվեն մարդկանց վրա, էտ պարեկներին, կարմիր բերետներին էլի բերեն, փող տան, որ մարդկանց ծեծեն, ինչպես միշտ, դա է իրենց թավշյա ձեռագիրը՝ դեմոկրատական, Արևմուտքն էլ ոչինչ չի ասի։ Տեսաք չէ՞, որ ոչինչ չասեց, լրագրող․ եթե Ռուսաստանում Մեդվեդևի օգնականը մի լրագրողի ականջից վերցներ, ամբողջ աշխարհը հիմա դրա մասին խոսում էր։ Մեր մոտ բացեիբաց մարդ են ծեծում՝ կամերաների դեմ, ասում են՝ դա լավ է, որովհետև մեր ինքնիշխանության համար է։ Այսինքն՝ մենք խուժանապետություն դառանք։ Մի հատ արևմտյան կազմակերպություն դրա մասին չխոսեց»,- ասաց նա։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանն Արցախի հարցում չի դավաճանել։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում