Քաղաքապետարանը կուսակցական կառույց չէ, ձեր հայտարարությունը սխալ էր. Ավինյանը՝ Դավթաշենի թաղապետին

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 10:33 05-05-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 5-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հատուկ ուղերձով դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ անդրադառնալով վերջինիս հանրային հայտարարությանը, ըստ որի՝ Նոր Նորքի թաղապետի հնարավոր ազատման դեպքում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները վայր կդնեն իրենց լիազորությունները։

Ավինյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը գործադիր մարմին է, ոչ թե կուսակցական կառույց, և այն ծառայում է բացառապես մայրաքաղաքի և երևանցիների շահերին։

«Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չի։ Այո, Երևանի քաղաքապետարանը քաղաքական պաշտոններում ունի կուսակցականներ, որոնք ելնում են իրենց կուսակցության քաղաքական գաղափարախոսությունից, բայց ուզում եմ կրկին անգամ բոլորիդ հիշեցնել, որ դուք Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում, և համապատասխանաբար ես պետք է ձեզ խնդրեմ և պահանջեմ, որ ձեր հայտարարություններում առաջին հերթին ելնեք դրանից, որովհետև մենք կուսակցական կարող ենք լինել շատ երկար ժամանակ, բայց ձեր պաշտոնները այս պահի դրությամբ ծառայություն է Երևանին և երևանցիներին ձեր վարչական շրջանում։ Առաջին հերթին ձեր ծառայությունը պետք է լինի գերակա ձեզ համար»,- ընդգծեց քաղաքապետը։

Նա նշեց, որ նման զգայուն հարցերում հրապարակային հայտարարությունները պետք է լինեն առավելագույնս զգույշ։

«Ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն պետք է պահանջեմ։ Եվ, պարոն Մխիթարյան, մենք խոսել ենք սրա մասին, Ձեր հայտարարությունը սխալ էր, որովհետև Երևանի քաղաքապետը չի կարող որոշումներ կայացնել՝ միայն կուսակցական, գործընկերային կամ այլ տրամաբանությունից ելնելով։ Տարբեր պատճառներով որևէ մեկը կարող է դուրս գալ աշխատանքից և մեկ ուրիշը կարող է ընդունվել աշխատանքի։ Ես հուսով եմ, որ մենք իրար հասկացանք»,- եզրափակեց Ավինյանը։

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
15:38 Վերելակն ընկել է 12-րդ հարկից․ ներսում մարդիկ են եղել
22:12 Իշխանությունը հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում. Լևոն Քոչարյան
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
21:24 Փաշինյանն անցել է անգամ դավաճանության բոլոր գծերը, նա թշնամի է. Սրբազան պայքարի մասնակից
23:57 Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյանը՝ «հեղաշրջման պլանի» մասին
23:42 Մեկ բան շատ հստակ է՝ իշխանական ռեժիսորներն անտաղանդ են. Հրանտ Մելիք-Շահնազարյան
23:23 Հոգևոր ու ազգային շղարշի ներքո հանդես եկող հայրենադավները մի առաջադրանք ունեն՝ խարխլել պետության հիմքերը. Պապիկյան
17:15 100 հազար եվրո՝ 3 օրվա համար, շամպայնով լոգանք․ Աննա Հակոբյանի շքեղ հանգիստը՝ Անթալիայում