Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:15 05-05-2025

Ֆիլմում Պուտինն ասում է՝ «առաջին տեղում մեզ մոտ արժեքներն են, բարոյականը». արցախահայերը Ձեզ հավատալով էին վերադարձել Արցախ

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դիտեցի Պուտինի մասին պատմող վերջին վավերագրական ֆիլմը:
Ֆիլմում Վլադիմիր Պուտինը պատասխանում է լրագրողի հարցին, թե բա «արևմտյան արժեհամակարգում առաջին տեղում նյութականն է, մեզ մոտ` արժեքները, բարոյականը»:

2023թ. Արցախում հազարամյակներով ապրող հայերի ժառանգները ցեղասպանության ենթարկվեցին կոլեկտիվ արևմուտքի և Ձեր (ու հատկապես` Ձեր) աչքի առաջ:
Ընդ որում` այդ մարդիկ հույսները դրել էին հատկապես Ձեր վրա. 2020թ. Ձեր խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումն էր դարձել նրանց վերադարձի երաշխիքը: Երևի Ձեր (հարցազրույցում արված) պնդման հետ համաձայն լինելով` նրանք Ձեր (ոչ օրինակ` Մակրոնի) ահռելի պատկերներով պաստառներն էին պարզում «Տատիկ-պապիկի» հուշարձանի մոտ: Արցախի ԱԺ-ն էր 2022թ. Ուկրայինայից գրավված տարածքները ՌԴ-ին միացնելը ողջունող հայտարարություն անում: Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ էր Ձեզ հավատարիմ: Ցանկը շարունակելի է:

Այո´, մեր տեղական անբարոյականները լքեցին մեր հայրենակիցներին, բայց արցախահայերը ոչ թե սրանց, այլ` Ձեզ հավատալով էին վերադարձել Արցախ:

Էնպես, որ արժեքներից խոսելիս հայերեն սրտաճմլիկ գրառումներ անող Մակրոնից ու մյուսներից տարանջատվելու հատուկ առիթ չեմ տեսնում:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը