Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:05 05-05-2025

5 տարի է անցել, բայց էլի չունենք այդ հայրենասեր ղեկավարներն ու զորավարները. հարց տվե՞լ եք երբևէ՝ ինչո՞ւ

Երաժիշտ Վահագն Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ազգային արթնության ուղին

Պատերազմում մեր պարտության բուն պատճառը մի քանի անգամ նշել եմ, բայց նորից կխոսեմ դրա մասին։
Ինչքան էլ նշենք, որ 30 տարվա թալանի պատճառով բանակ չեն կառուցել, վստահորեն կարող եմ ասել, որ դա չէր հիմնական պատճառը։ Իրականում մենք ունեինք բանակ, ունեինք բավարար զենք պաշտպանվելու համար։

Իսկ ի՞նչ չունեինք։ Չունեինք հզոր զորավարներ, որոնք գրագետ կերպով կառաջնորդեին ողջ զորքը, որոնց որոշումներին կենթարկվեր ողջ ազգը։

Առաջին արցախյանին մենք ունեինք նման մարդիկ, բայց հայի թուրք տեսակը՝ մեր թշնամիների հետ համատեղ, վերացրեցին նրանց շատ արագ, իսկ ովքեր էլ մնացին, կուլ գնացին համակարգի կողմից ու դարձան այդ նույն թալանչիները և նրանց կամակատարները։

Ահա այստեղ էր խնդիրը. մեր բանակի բարձրագույն ղեկավարության մեծ մասը տեսել էր փողի համը, և արդեն վաղուց հայրենիքի բարօրությունը փոխել էր իր սեփական եսի բարօրության հետ ու պատրաստ չէր կռիվ տալ և տանուլ տալ այդ ամենը։ Բանակն էր` իր զորավարներով, որ պետք է առաջնորդեր ժողովրդին, որը մենք չտեսանք։ Ցավով կարող եմ նշել, որ նույնիսկ մեր պարտությունը արժանավայել չէր. մենք չպատերազմեցինք, այլ ուղղակի խեղճի կարգավիճակով հանձնվեցինք՝ դրանով արժեզրկելով նահատակների արյունն ու առողջությունը տված մարդկանց զոհաբերությունը։

Անհատների սխրանքները անգնահատելի են, բայց կռիվը առանց առաջնորդի չի լինում։
Ինչն է ցավալին, որ մինչ օրս շարունակում ենք ապրել այդ խեղճի կարգավիճակով՝ հույս ունենալով, որ թշնամին մեզ վերջապես հանգիստ կթողնի։ Հույսներս մեր վրա դնելու փոխարեն, աչքներս անընդհատ դրսի ուժերի վրա են, որ մեզ գալու են օգնեն։

Հինգ տարի է անցել, բայց էլի չունենք այդ հայրենասեր ղեկավարներն ու զորավարները... հարց տվել եք երբևէ ինչո՞ւ։

Մինչև լուրջ սերնդափոխություն չունենանք ողջ համակարգում, խնդիրը դեռ ակտուալ է մնալու, բայց այստեղ էլ ծառացած է նոր խնդիր.

Մեր երկրում այնքան շատ են արժեզրկել ազգային արժեքները և շարունակում են անել դա մինչ այսօր, որ շատ բարդ է նման մտածելակերպով ու դաստիարակությամբ ծնել հերոսներ, առաջնորդներ ու զորավարներ։ Ինչքան էլ անհատները դա փորձեն անել, շրջապատի ու նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ խեղդելու են նրանց ու կստեղծեն կառավարելի ժողովուրդ, որոնք առաջնորդվում են իրենց սեփական շահով։

Քանի դեռ մենք չունենք հայրենիքը սիրող, հայրենիքը ճանաչող, հայրենիքի ու հայի համար ամեն ինչի պատրաստ առաջնորդներ ու հասարակություն, մենք ոչինչ չենք կարողանալու փոխել մեր իրականության մեջ։
Իմ խորհուրդը ձեզ. եթե ուզում եք, որ գոնե ձեր թոռները հասկանան երկրի ու հզոր պետության կարևորությունը, փորձեք դաստիարակել ձեր երեխաներին այնպես, որ ճանաչեն իրենց երկիրը։ Շատ շրջեք Հայաստանում, կրթեք մաքուր հայկականով, ստիպեք, որ մանկուց սիրեն ու հարգեն մեր հողը, լսեն ու կրթվեն հայ մշակույթով։ Դաստիարակեք այնպես, որ հասկանան հողի վրա ապրելու ու արարելու կարևորությունը...»

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը