Ներքին 1 տարի առաջ - 20:03 28-04-2025

Երեկվանից Հրազդան գետն ընկած Ուկրաինայի անչափահաս քաղաքացու մարմինը որոնում են Երևանյան լճում. shamshyan.com 

Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի փրկարարներ, ինչպես նաև Թիավարության ֆերերացիայի մեծ թվով թիավարներ շարունակել են Ուկրաինայի Հանրապետության անչափահաս քաղաքացու դիակի հայտնաբերման աշխատանքները։

Աշխատանքները ղեկավարում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և ՀՀ ՆԳՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը։

Արդեն մի քանի ժամ է՝ որոնողական աշխատանքները Հրազդան կիրճից ուղղություն են վերցրել դեպի Երևանյան լիճ և թիավարները իրենք են ցանկություն հայտնել մասնակցելու որոնողական աշխատանքներին, որը ընդգրկված է մի քանի կմ:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների՝ Մանկական երկաթուղու տարածքում, օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում