Ներքին 4 տարի առաջ - 22:39 12-07-2022

Փրկարարներն ու ջրասուզակները որոնում են ենթադրաբար Երևանյան լիճն ընկած կնոջը. shamshyan.com

Արդեն մի քանի ժամ է հրշեջ-փրկարարները, պարեկները, ոստիկանները Երևանյան լճում ԱԻՆ ՓԾ ջրասուզակների հետ կատարում են որոնողա-հետախուզական աշխատանքներ:

ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ իր մայրը մի քանի ժամ առաջ տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Տղան ինքնուրույն որոնողական աշխատանքներ է կատարել մոր ենթադրյալ երթուղով և նշված վայրերի խանութներում, մասնավոր ընկերություններում տեղադրված տեսախցիկների միջոցով պարզել է, որ մայրը վերջին անգամ երևացել է Երևանյան լճի մոտ, որտեղ էլ հայտնաբերել են մոր ձեռնափայտը ու, ըստ կասկածների՝ հնարավոր է, կինն անզգուշաբար ընկած լինի Երևանյան լիճը:

Այս պահին ջրասուզակները գործողություններ չեն կատարում ջրի վարարման պատճառով, սակայն որոնողական աշխատանքները շարունակվում են՝ այդ թվում՝ ենթադրյալ այն վայրերում, որտեղ հնարավոր է, կինը այցելած լինի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում