Մամուլ 1 տարի առաջ - 08:59 26-04-2025

Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը մի շարք միջոցառումներ է կազմակերպել Մոսկվայում և ՌԴ այլ բնակավայրերում:

Ի մասնավորի, ՌԴ մայրաքաղաքում անցկացվել է բավական ներկայացուցչական համաժողով «Ցեղասպանություն. հիշողություն և նախազգուշացում. Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով: Համաժողովի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բավական կոշտ ելույթ է ունեցել՝ մասնավորաբար նշելով, թե «Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը կամ առաջարկելով հաշվել այդ տարիներին սպանված հայրենակիցներին, այս հար ցում նրանք Թուրքիայից էլ առաջ են անցել»։

Ուշագրավ է, որ այդ համաժողովին հրավիրված է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը, սակայն նա հրաժարվել է մասնակցել և բավարարվել է Հայկական տաճարային համալիրի տարածքում գտնվող՝ Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ դնելով: Մեր ունեցած տեղեկություններով, դրանից հետո նա այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, սակայն շուտով այստեղ է եկել նաև Արա Աբրահամյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մթնոլորտը թեժացել է, Արա Աբրահամյանը կոշտ ու կտրուկ արտահայտություններ է արել, մի խոսքով՝ ասել է այն ամենը, ինչ մտածում է ոչ միայն դեսպանի, այլև, ընդհանրապես, Հայաստանի իշխանությունների մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին