Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:26 23-04-2025

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 151 մարդ, մահեր չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքային իշխանությանը։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում 6,2 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6,9 կիլոմետր խորության վրա՝ Սիլիվրի քաղաքի մոտակայքում:

Ականատեսների վկայությամբ՝ քաղաքի որոշ հատվածներում պատերը ցնցվել են, կահույքը շարժվել է, էլեկտրաէներգիան ժամանակավորապես անջատվել է։ Ցնցումների ժամանակ մարդիկ իրենց շենքերից դուրս են վազել փողոց։

ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են քաղաքում և շրջակայքում, խուճապի չմատնվել և հետևել անվտանգության պահանջներին։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին