Ուղիղ եթեր

Հողեմ, թաղեմ, անիծեմ․ սա է ընդդիմության կողմից արվող քարոզը․ Վահագն Ալեքսանյան

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 13:25 21-04-2025
Քանի որ տարին նախընտրական է, այս ընթացքում ընդդիմադիր մեդիաները ոչ միայն բազմացել են ճագարային սկզբունքով, մասնավորապես բացվել են նորանոր մեդիաներ, լրատվականներ, սև ու կոռումպացված փողերը, որոնք հաճախ ակնհայտորեն այս կամ այն առնչությունն ունեն այս կամ այն քրեական գործով անցնողների հետ, շատ դեպքերում նաև թմրանյութի գործերով անցնողների հետ, լցվել են լրատվական դաշտ, ու լրատվական տեռորը հասել է մի նոր մակարդակի ու բարձունքի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկման ժամանակ:

«Ատելության խոսքի գեներացիան ընդդիմադիր լրատվականներով մաքսիմումի վրա է: Նմանատիպ մակարդակ, ենթադրում եմ, եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ, երբ դաշնակցական ու մերձդաշնակցական մամուլը ամեն կերպ ցեխոտում ու ատելություն էր տարածում Վազգեն Սարգսյանի, ինչու չէ, տեղ-տեղ նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդդիմադիր քաղաքական մտքին մեղադրելով ատելություն քարոզելու համար քաղաքական մեծամասնության ու նրա աջակիցների նկատմամբ՝ նրանց անվանելով թուրք ու դավաճան, աջակիցներին՝ ժեխ ու թուրք:

Դիմելով ընդդիմադիրներին՝ Ալեքսանյանը նրանց մեղադրեց իրենց լրատվականներով ամենօրյա ռեժիմով ատելության խոսք տարածելու համար:

«Այս մակարդակի ատելության խոսքն աննորմալ է: Պարզապես նայեք, թե քանի լրատվական է բացել ընդդիմադիր մեդիակոնգլոմերատը: Իշխանական քանի լրատվամիջոց գիտեք, ժողովուրդ ջան, դաշտի 90 տոկոսը ձեր ձեռքն է, ձեր քաղաքական առաջնորդների ձեռքն է: Ինչի եք ուզում հասնել դրանով: Թուրք, դավաճան, թուրք դավաճան կրկնելով, թվում է ձեզ, թե մարդկանց մեջ դա նստվածք է տալու: Ընդդիմադիր մեդիան ստի ու ատելության ասեղի վրա է մարդկանց նստացրել: Այդքան փող, որ Հայաստանում ծախսվում է ընդդիմադիր մեդիայի վրա, եթե ժամանակին ծախսվեր Հայաստանի վրա, կարող է առհասարակ Հայաստանի քաղաքացիները շատ էլ գոհ լինեին նախկին իշխանություններից»,- հայտարարեց պատգամավորը:

Ալեքսանյանը դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով ու խնդրելով ազատվել ատելության խոսքից ու ապատեղեկատվությունից:

«Մի՛ հետևեք այդ լրատվականներին ու մի՛ փչացրեք ձեր նյարդերը: Սրա վերջը պետք է տալ: Չգիտեմ՝ ոնց, բայց պետք է: Իհարկե ոչ էնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանը տվեց «Ա1+»-ի վերջը, բայց դրա վերջը պետք է տալ որոշակի օրենսդրական փոփոխություններով, որոնք կպարտադրեն, որ նարկոբարոնների ու կոռուպցիայի գոյացած փողերը լրատվական դաշտից հեռու մնան, որովհետև, կներեք, եթե լրատվության համար վճարում են մարդասպաններն ու մարդակերները, նրանք դրանով քարոզում են հենց մարդասպանություն ու մարդակերություն»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
12:55 Սամվել Կարապետյանի եղբորորդին այդպես էլ չի հասկացել՝ ինչու են իրենց տարել 6-րդ վարչություն
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
12:45 Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը
21:13 Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան
11:57 Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
13:15 Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ
23:23 Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից

Ձեզ գուցե հետաքրքրի