Fox News հեռուստաալիքը Կիևը ներկայացրել է որպես Ռուսաստանի մաս։
Զատկի պատարագի հեռարձակման ժամանակ նշվել է՝ «Կիև, Ռուսաստան»։ Ավելի ուշ հեռուստաալիքը շտկել է սխալը։
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին անդրադարձել է տեղի ունեցածին. «Եթե Fox News հեռուստաալիքով Կիևը որպես ռուսական քաղաք ներկայացնելը սխալ է եղել, այլ ոչ թե կանխամտածված քաղաքական հայտարարություն, ապա պետք է ներողություն խնդրեն և հետաքննություն սկսեն, թե ով է սխալը թույլ տվել»։