Չինացիները սկսել են զանգվածաբար տիրանալ Միացյալ Նահանգների հողերին․ Fox News
copy image url

Չինացիները սկսել են զանգվածաբար տիրանալ Միացյալ Նահանգների հողերին․ Fox News

Արտաքին 2 տարի առաջ - 21:57 28-07-2022
Չինական ընկերությունները վերջերս սկսել են զանգվածաբար գյուղատնտեսական հողեր գնել Միացյալ Նահանգներում: Ըստ Fox News-ի լրագրող Սառա Քարթերի՝ սա ամենևին էլ անվնաս երևույթ չէ։

Լրագրողի խոսքով՝ այս բոլոր ֆիրմաները կապված են Չինաստանի կառավարության հետ։ 2019 թվականի տվյալներով՝ նրանք արդեն 192,000 ակր հող են ունեցել Միացյալ Նահանգներում։ Իսկ վերջին տարիներին նրանց գնումները զգալիորեն աճել են։ Քարթերն ասում է, որ ամենամեծ մտահոգությունն այն է, որ չինացիների կողմից գնվող այս բոլոր տարածքները առավել հաճախ գտնվում են գաղտնի ռազմական օբյեկտների մոտ: «Օրինակ, 2021 թվականին չինացի նախկին զինվորականը 130,000 ակր հող է գնել հենց այստեղ՝ Տեխասի Դել Ռիոյում, Մեքսիկայի սահմանի երկայնքով», - ասում է Fox News-ի լրագրողը: «Այս տարածքը շատ մոտ է Լաֆլինի ռազմաօդային ուժերի բազային»:

Նման իրավիճակ է տեղի ունեցել Հյուսիսային Դակոտա նահանգում։ Չինական ընկերություններն այնտեղ հող են գնել գաղտնի ռազմական օբյեկտի հարևանությամբ։ Սառա Քարթերի խոսքով՝ տագնապալի է նաեւ չինական Huawei ընկերության գործունեությունը։ Փաստն այն է, որ կապի այս չինական արտադրողի բջջային աշտարակները կարող են արգելափակել միջուկային կայանների աշխատանքը, քանի որ հողը, որի վրա դրանք կառուցվել են, գտնվում է համապատասխան զինանոցին շատ մոտ: Իրավիճակը սկսել է անհանգստություն առաջացնել անգամ հետախուզության աշխատակիցների շրջանում, որոնք վաղուց ահազանգում են այս մասին։ Նրանցից ոմանք նույնիսկ կարծում են, որ գուցե արդեն ուշ է, նշել է լրագրողը։