Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:24 21-09-2021

Բայդենը նշել է Միացյալ Նահանգների ամենահուսալի և ամենամոտ դաշնակցին

Ավստրալիան, ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ամերիկայի ամենամոտ դաշնակիցն է: Այս մասին հաղորդում է The West Australian-ը:

Սպիտակ տան ղեկավարը նշել է Վաշինգտոնի ամենահուսալի դաշնակցին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ հանդիպման ժամանակ:

«ԱՄՆ-ն Ավստրալիայից ավելի մոտ կամ հուսալի դաշնակից չունի: Մեր երկրները շատ երկար ժամանակ կանգնած են ուս ուսի տված: Մենք կարող ենք ապավինել միմյանց, և դա շատ քաջալերող է»,- ասել է Ամերիկայի 46-րդ նախագահը:

Բայդենը Նյու Յորքում հանդիպել է Ավստրալիայի վարչապետի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում:

Ինչպես ընդգծել է Բայդենը, Վաշինգտոնը և Քանբերան ունեն բազմաթիվ ընդհանուր թեմաներ և ծրագրեր:

Բայդենը հստակեցրել է, որ իրենց զրույցը կշարունակվի ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին՝ Ճապոնիայի և Հնդկաստանի հետ հանդիպմանը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր «սառը պատերազմի» չի ձգտում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի