Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 18-04-2025

Օպերայի թատրոնում սարքած զուգարանում ՔՊ-ականները պիտի նիստ անեն ու ապրեն․ հարցում

Նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադառնալով Արամ Խաչատրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից «ազգային» բառը հանելու, նշել է՝ ում է պետք այդ բառը, եթե թատրոնի դերասանները 25 տարի զուգարան չեն ունեցել։

«Ասում եք ազգային բառը հանում ենք Ակադեմիական թատրոնից, ազգայինը չենք հանում, այլ ստրիպտիզն ենք հանում, ծիծաղում եք, բայց 25 տարի Ազգային ակադեմիական թատրոնի դերասանները զուգարան չեն ունեցել»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «ՔՊ-ական պատգամավորն ասել է, որ Օպերայի թատրոնի անունից հանել են ազգային բառը, բայց դրա փոխարեն զուգարան են սարքել։ Ճի՞շտ են արել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ սխալ են արել։ «Ոչ, իրանք պիտի զուգարանների տեղը կանգնեն, մարդկությանը վնաս են տալիս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ սխալ են անում։ «Սխալ են անում, շուտով սաղ հայությունը կփոխեն էդ օռաշները»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլոր ՔՊ-ականները դավաճաններ են։

«Ք*ք են կերել բոլոր ՔՊ-ները, դավաճաններ են, երկիր ծախողներ են, պիտի դրանց հեռացնենք, որ երկիրը փրկենք»,- ասաց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ՔՊ-ն ինչ անում է, սխալ է անում։ «ՔՊ-ն ինչ անում ա, սխալ ա անում, ոնց կարա ՔՊ-ն ճիշտ անի։ Նրանք եկել են հատույկ ծրագրոց, որ մեր երկիրը քանդեն ու դա իրենց հաջողվում ա։ Հաջողվում ա, որովհետև մեր ժողովուրդը շատ պասիվ ա, հանգիստ սպասում են, թե երբ իրանց վերջը կգա»,- ասաց նա։

«Էդ զուգարանում իրանց նիստերն անցկացնեն դրանք, այդտեղ պիտի իրանք ապրեն»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում