Ներքին 1 տարի առաջ - 12:57 16-04-2025

Մեր սկզբունքների շրջանակներում պատրաստ ենք գնալ պարզեցումների․ Փաշինյան

Մենք մեր սկզբունքների շրջանակներում պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանն ասում է՝ քանի որ ՀՀ-ն լուծումներ չի տալիս և լուծումներ չի առաջարկում, դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղթուց։ Այսինքն՝ Իրանի երթուղին և պայմաններն իրենց համար ընդունելի են, հակառակ դեպքում՝ նրանք չէին օգտվի Իրանի երթուղուց։ Մենք, որ նաև այս համատեքստում ամեն ինչ պարզ լինի, ասում ենք՝ պատրաստ ենք՝ այն նույն պայմաններով, ինչով ԻԻՀ տարածքով են անցնում, նույն պայմաններով ապահովել ՀՀ տարածքով, որ ի ցույց դնենք, թե այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմանները կարող են ընդունելի չլինել՝ իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, Փաշինյանը կրկին հայտարարեց, թե իբրև «Ղարաբաղյան շարժումը ՀՀ-ում չի շարունակվելու»։ Դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ 2018-ին իշխանազավթում է եղել, վարչապետը պատասխանեց. «Թող գնա տեսնի՝ ինչ էր ասում ինքն էն ժամանակ»:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել