Ներքին 3 տարի առաջ - 21:08 18-01-2023

Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. Փաշինյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանը հարցրեց. «Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցի ընթացքում կրկին տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ և միջազգային փորձագետները կանխատեսում են հավանական էսկալացիա: Կխնդրեմ նշեք՝ մեր միջազգային գործընկերներն ու միջազգային կազմակերպություններն ինչպե՞ս են անդրադարձել հատկապես այն հայտարարությանը, որ Ադրբեջանի նախագահն է ասում՝ 2023-ին Սյունիքով միջանցքը կտրելու ենք: Ունե՞ն այնպիսի գործիքակազմ, որ կանխեն հավանական էսկալացիան, կամ աջակցեն այդ հարցով մեզ»:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ են կրում։

«Ադրբեջանի նախագահի հայտարարություններին իմ վերջին ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ: Նաև ԱԳ նախարարն է վերադարձել աշխատանքային այցից, կարծում եմ նաև մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումը իրավիճակի նկատմամբ ավելանում է, մեծանում է: Այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն, դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն և այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա: Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման և այդ հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին։

Միջազգային հանրությանն ակնհայտ է դառնում, որ և Լաչինի միջանցքի իրավիճակը, և այդ հայտարարությունները խախտում են Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։ Իսկ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է: Ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվություը, նույն կերպ պատրաստ ենք նաև շարունակել: Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չի Ադրբեջանի ուզածն ու հեռահար նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով ու մեր հնարավոր արձագանքներն էլ օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնեն խաղաղության գործընթացը: Դրա համար մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, այն է՝ ակտիվ միջազգային դիվանագիտությունը և երկրի ներսում պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների, խաղաղության օրակարգից չշեղվելն ու չհրաժարվելը: Դա պետք է լինի մեր արձագանքը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի