Ներքին 1 տարի առաջ - 12:25 16-04-2025

Գրավոր առաջարկին, գրավոր պատասխան չենք ստացել.Փաշինյանը՝ Մեղրիով Նախիջևան անցնող ճանապարհի մասին

Հույս ունենալու կամ չունենալու մասին չէ խոսքը, դա մեր աշխատանքն է և մենք այդ աշխատանքը մտադիր ենք հետևողական անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե հույս կա արդյոք, որ «Խաղաղության պայմանագիր» կկնքվի։

«Ոչ միայն միջազգային, այլ նաև ներքին տրամաբանության մեջ այնպես չէ, որ ծրագրերը, որոնք դնում ենք սեղանին, միանգամից ստացվում են՝ սկսած պարեկային ոստիկանությունից, վերջացրած դպրոցների ու մանկապարտեզների կառուցումից: Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն, հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն են պահանջում: Դա մեր աշխատանքն ու օրակարգն է և մենք դրանով պետք է զբաղվենք»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկում» շատ վաղուց գրավոր ներկայացրել է, որպեսզի ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն:

«Այդ ծրագրի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքները և շարունակելու ենք: Մեր գրավոր առաջարկին դեռ գրավոր պատասխան չենք ստացել»։

Նա նշեց, որ իր ղեկավարած կառավարությունը պատրաստ են ընթացակարգերի պարզեցումների՝ 4 հիմնական սկզբուընքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության։

Փաշինյանն ասաց, թե առաջարկվում է բացել Հորադիզ-Երասխ երկաթուղին, որով բեռնափոխադրումներ կիրականացվեն Ադրբեջանից-Ադրբեջան և Հայաստանից-Հայաստան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ