Ուղիղ եթեր

Փաշինյանը 7 անգամ դագաղի մեջ ֆռռալու է․ Գնունու շուկայի վաճառողները՝ հարկային «զուլումի» մասին

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:31 15-04-2025
Վարդանանց 20 և 22 հասցեներում գտնվող տոնավաճառի վաճառողները, որը հանրությանը հայտնի է «Գնունու շուկա» անունով, բողոքում են կառավարության հարկային քաղաքականությունից՝ այն անվանելով «հարկային տեռոր»։

Oragir.News-ը զրուցեց տեղի վաճառողների հետ, ովքեր բարձրաձայնում են իրենց դժգոհությունը կառավարության որոշումների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ եթե իշխանությունները հաշվի են նստում ժողովրդի հետ, ապա ինչո՞ւ որոշումներ կայացնելիս չեն խորհրդակցում հենց ժողովրդի՝ այս դեպքում՝ տնտեսվարողների հետ։

Նշենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից շեշտակի մեծացվել է փոքր ու միջին բիզներսի ներկայացուցիչներիհարկային բեռը։ Շրջանառության հարկը կբարձրանա 5-ից մոտ 10 տոկոսի։ Հարկման այս տիրույթում աշխատող ընկերություն դժվար է գտնել, որ գոհ է այս նորամուծությունից։

Ավելի ուշ կառավարությունըորոշում ընդունեց, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողների համար վեց ամիս՝ մինչև հուլիսի 1-ը, անցումային ժամանակաշրջան սահմանվեց, որի ընթացքում կառավարությունը պարտավորվելէ տնտեսվարողներին վերադարձնել 5 տոկոսից ավելի գոյացած հարկերը։

Վաճառողներից մեկը Փաշինյանի քաղաքականությունը համեմատեց ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփի քաղաքականության հետ, ասելով, որ ինչպես ԱՄՆ նախագահն էր ընտրություններից առաջ միայն խոստումներ տալիս ու «ոսկե սարեր» խոստանում, այնպես էլ Փաշինյանն է անում, իսկ այժմ ինչպես Թրամփն է ասում նույնը կրկնում է, ասելով, որ իրեն չընտրեինք։

«Փաշինյանին հարց տվեցին ասեցին դու մտածե՞լ ես, որ մեռնես քո մասին ինչ են ասելու, ոնց են ասելու հիմա ինքը իր վերջի մասին չի մտածում։ նա հենց գիտի հանգիստ է լինելու. 7 անգամ դագաղի մեջ ֆռալու է այսքան զուլում մեր գլխին բերելու համար։ Սուտլիկ մարդ է ինքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց շուկայի վաճառողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:50 Թոռներիս արջուկներն են, հո չենք թափելու․ կրեատիվ տունը վախեցնում է անցորդներին
18:40 Հայտնի պատուհասի «շնորհիվ» Արցախը հազարամյակների ընթացքում առաջին անգամ մնացել է առանց հայ
22:44 Համալսարանը «проходной двор» չէ. այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ. ԵՊՀ ուսանող
19:41 Գնել Սարգսյանը ուղղորդված եկել էր` հետս հաշիվ մաքրելու. քահանան` երեկվա միջադեպի մասին
18:52 2 միլիոն վարկ, խզված ավանդ, անհետացած գումար. զեղծարարություն՝ «Ardshinbank»-ի պատճառով
14:02 Փլուզվել է 17-հարկանի շենքի մի հատված. զոհեր չկան
16:55 Հերի՛ք է նստեք տանն ու բավարարվեք ստատուս գրելով. վտանգն արդեն մեր տներ է հասել. Սոնիա Թաշչյան
10:52 Պետք է լուռ մնան․ շը՛շշշշ․ Աննա Հակոբյանի նոր գրառումը
23:42 Փաշինյանը կաթողիկոսին փոխելու դեպքում կարող է հորջորջվել պատմության հեղաշրջիչ. Ոսկան Սարգսյան
09:05 Կաթողիկոսը կա՛մ կհանձնվի, կա՛մ գունավոր հեղափոխություն կանի