ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ապրիլի 12-ին Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա՝ այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով՝ մասնակցելու Անթալիայի չորրորդ դիվանագիտական ֆորումին։
Միջոցառմանը նախատեսվում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի ելույթը, կլինեն նաև երկկողմ հանդիպումներ օտարերկրյա գործընկերների հետ։