Արտաքին 1 տարի առաջ - 18:28 10-07-2025

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի խնդրի կարգավորումը, իրավիճակն Իրանում և Սիրիայում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանգամանորեն քննարկել են ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով Կուալա Լումպուրում նրանց հանդիպման արդյունքները:

Ըստ հաղորդագրության՝ զարգացնելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների, այդ թվում՝ հուլիսի 3-ին նրանց վերջին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները՝ Լավրովը և Ռուբիոն «հանգամանորեն քննարկել են երկկողմ օրակարգի և աշխարհում ստեղծված իրադրության հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ դիրքորոշումները»:

«Կայացել է կարծիքների առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ»,- նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց