Ուղիղ եթեր

Ժամը երեքից հետո Կրասարում կյանք չկա. տեսանյութ

Ներքին 1 շաբաթ առաջ - 21:15 08-04-2025
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կրասար (նախկին անվանումը՝ Ղուրդբուլաղ), գյուղը Գյումրիից՝ 21 կմ հեռու է գտնվում։

Գյուղի փողոցները քանդված են, գյուղացիները դժգոհում են, որ հողից ու ցեխից բացի իրենց փողոցները ասֆալտի երես չեն տեսել։

Գյուղը տրանսպորտ չունի, տաքսիներն էլ մինչև երեքն են սպասարկում մարդկանց։ Գյուղացիները կես կատակ, կես լուրջ ասում են` ժամը երեքից հետո Կրասարում կյանք չկա։

Գյուղում չկա հիմնական զբաղմունք, անասնապահությամբ են հիմնականում զբաղվում, որը ևս գյուղացիների համար դարձել է ոչ շահավետ։

Կրասարում խնդիրները շատ են ու տարբեր, բայց մարդիկ հոգնել են դրանց մասին խոսել, որովհետև մտածում են, որ ոչինչ էլ չի փոխվի։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված