Արտաքին 5 տարի առաջ - 10:49 26-07-2021

Գիտնականները Երկրի վրա գտել են մի վայր, որտեղ կյանք չկա

Գիտնականները կարծում են, որ Անտարկտիդայում գտնվող Շաքլթոնի սառցադաշտի հարևանությամբ տեղակայված չոր անապատը Երկրի վրա ամենաամայի տեղն է, որտեղ ոչ մի տեսակի կյանք չկա: Հաղորդում է Science News-ը:

Մանրէաբանները, կենսաբանության դոկտոր Նոյ Ֆիրերի գլխավորությամբ, հայտնաբերել են երեք գործոն, որոնք կանխում են նույնիսկ իրենց դիմացկունությամբ ամենահայտնի միկրոօրգանիզմների տարածումը. դրանք են սաստիկ ցուրտը, աղի օդը և չորությունը:

Փորձագետների կարծիքով՝ այս համակցված գործոնները վերջնականապես սահմանափակում են նման պայմաններում կյանքի հնարավորությունները:

Հետազոտողները սառցադաշտից վերցրել են հողի 200 նմուշ: Վերլուծության արդյունքների համաձայն՝ նախակենդանիների առկայության հետքեր չեն հայտնաբերվել: