Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:24 07-04-2025

Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել ապրիլի 5-6-ը Փարիզում անցկացված ՀԲԸՄ Եվրոպայի «Կորիզ» (Goriz) առաջնորդության զարգացման հեղինակային ծրագրի շրջանակում՝ ներկայացնելով Սփյուռքի համայնքների հետ համագործակցության և փոխվստահության ամրապնդման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող նոր հնարավորություններ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից:

Միջոցառումը միտված է եվրոպայում բնակվող հայ երիտասարդ առաջնորդներին և նպատակ ուներ ոգեշնչել, կրթել ու զինել առաջնորդների հաջորդ սերնդին, որոնք կարող են ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Հայաստանի զարգացման գործում:

Նախարարը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունն ու ծրագրերը, ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք օրենսդրական բարեփոխումները՝ ընդգծելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և տնտեսության զարգացման կարևորագույն բաղադրիչներից։

Մասնավորապես, նախարարը կարևորել է Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունների և ուղիների բացահայտումն ու կիրառումը։ Նա անդրադարձել է նաև նախարարության կողմից իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, Հայաստան ներմուծել նոր ստարտափ էկոհամակարգեր, ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապը և նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 35 երիտասարդներ Եվրոպայի տարբեր երկրներից։ Նրանք մասնակցել են քննարկումներին, որոնք վերաբերում էին առաջնորդությանը և մշակութային ինքնությանը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու հնարավորություններին, ինչպես նաև ձեռնարկատիրությանը՝ որպես նորարարության և ազդեցիկ բիզնեսների կառուցման շարժիչ ուժի։

Բանախոսների թվում էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, 2018-2020 թթ.-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Google-ի բրենդ ռազմավարության և բովանդակության տնօրեն Տալին Մուրադյանը, ChinAR Tech-ի համահիմնադիր Միհրան Փափազյանը և քաղաքական վերլուծաբան Քրիստիան Մակարյանը։

Միջոցառման ավարտին տեղի են ունեցել թեմատիկ բաց քննարկումներ, որոնց ընթացքում նախարար Հայրապետյանը պատասխանել է մասնակիցների հարցերին։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում