Apple-ի բոլոր տեխնոլոգիական սարքերը կտրուկ կթանկանան Թրամփի նոր մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին գրում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերը զգալիորեն բարձրացրել են Apple-ի արտադրանքի ինքնարժեքը, ինչի հետևանքով բոլոր տեխնոլոգիական սարքերը կարող են կտրուկ թանկանալ։
Թրամփի որոշմամբ, Apple-ի արտադրության հիմնական երկրները ստացել են ամենաբարձր մաքսային սակագները․ Վիետնամը՝ 46%, Չինաստանը՝ 34%, Հնդկաստանը՝ 26%։
Մասնագետները ենթադրում են, որ այս փոփոխությունը լուրջ ազդեցություն կունենա ոչ միայն Apple-ի, այլև ողջ տեխնոլոգիական շուկայի վրա։