Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:23 02-04-2025

Շենքեր, բնակարաններ, մեքենաներ, բաժնետոմսեր, 33 մլն եկամուտ. Քաջարանի համայնքապետի և կնոջ ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի և նրա կնոջ՝ Լիլիթ Դավթյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Մանվել Փարամազյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան և հասարակական նշանակության շինություն՝ Քաջարանում, որոնցից առաջինը նվիրատվություն է ստացել 2019 թվականի սեպտեմբերի 11-ին, իսկ մյուսը գնել է՝ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին։

Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Որպես շարժական գույք՝ Փարամազյանը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019 թվականի ապրիլի 17-ին։ Այս մեքենան ևս տարեվերջին պահպանվել է։ Մանվել Փարամազյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 28 մլն 979.580 դրամ և 82 եվրո, տարեվերջին՝ 2 մլն 799.169 դրամ։

Նա տարեսկզբին ունեցել 20 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 250 հազար դրամ։ Հաշվետու տարում Քաջարանի համայնքապետի եկամուտները կազմել են 29 մլն 851.821 դրամ, որից 5 մլն 851.821 դրամը Քաջարանի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 24 մլն դրամը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վարձակալության դիմաց ստացված վճարը։

Ի տարբերություն Փարամազյանի՝ նրա կնոջ՝ Լիլիթ Դավթյանի հայտարարագրի անշարժ գույքի բաժինը բավականին հագեցած է. որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ ավտոտնակ՝ Քաջարանում, որը գնել է 2019 թվականի հունվարի 31-ին, միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Քաջարանում, որը գնել է 2017 թվականի մայիսի 20-ին, միանձնյա սեփականությամբ 4 բնակելի շենք, որից 3-ը Երևանում, 1-ը Քաջարանում՝ որոնք գնել է համապատասխանաբար 2022 թվականի 15-ին, 16-ին, նոյեմբերի 17-ին և 2017-ի մայիսի 20-ին, բաժնային՝ ¼ սեփականությամբ հողամաս՝ Քաջարանում, որը ժառանգություն է ստացել 2018-ի հունիսի 14-ին, ինչպես նաև բաժնային՝ ¼ սեփականությամբ նորակառույց շինություն՝ Քաջարանում, որը ժառանգություն է ստացել 2018 թվականի մայիսի 29-ին։

Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2011 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2020 թվականի օգոստոսի 8-ին։

Վերջինս իր ամուսնուց՝ Մանվել Փարամազյանից 2021 թվականի մայիսի 3-ին 100 հազար դրամ արժեքով բաժնետոմսեր է նվիրատվություն ստացել, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Լիլիթ Դավթյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3 մլն 772.945 դրամ, տարեվերջին՝ 409.094 դրամ։

Նա տարեսկզբին ունեցել է 500 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 100 հազար դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 3 մլն 772.945 դրամ, որից 2 մլն 863.945 դրամը ԶՊՄԿ-ից, 909 հազար դրամը՝ Մալիբուից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով