Մամուլ 1 տարի առաջ - 09:00 02-04-2025

Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վիլեն Գաբրիելյանի` մանդատից հրաժարվելու որոշման հարցում ՔՊ-ում հակասական տեղեկություններ են պտտվում։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ որոշումը Վիլենինն է, որ «օյաղանալուց» հետո նա անձամբ դիտել է Գյումրիում իր արկածների տեսանյութերը եւ հասկացել, որ անվայելուչ վարք է դրսեւորել, ու մտերիմներին վստահեցրել է, որ պարտավոր է պատասխան տալ, ու մանդատից հրաժարվելու որոշումը Գյումրու դեպքերի հաջորդ օրը չի հրապարակել միայն ընկերների խնդրանքով, որոնք փորձել են համոզել, որ հետ կանգնի: ՔՊ-ի մյուս թեւը ճիշտ հակառակն է պնդում՝ Վիլեն Գաբրիելյանը, նախապես իմանալով, որ երեքշաբթի օրը վարչությունում իր հարցը լուծվելու է, առաջ է ընկել ու տարածել նման հայտարարություն։

Գյումրու դեպքերի հաջորդ օրը նա եղել է ԱԺ-ում, շփվել գործընկերների հետ եւ լուտանքներ ստացել նրանցից, թե ինչպես կարող էր խայտառակել իրենց: Երեկոյան, երբ տեղեկացրել են, որ իր հարցը հասել է վարչություն, ու պետք է ներկայանա բացատրություններ տալու, շտապել է հայտարարություն անել։ Մանդատից հրաժարվելու հայտարարությունում նա նշել է․ «ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսեւորել անհարկի վարքագիծ», եւ տեղեկացրել է, որ ինքնառաջադրվում է ՔՊ կուսակցության վարչության առաջիկա ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։ «Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունն ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք»,- գրել է Վիլեն Գաբրիելյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ առողջացման մասին է խոսքը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին միտքը եւս հուշում է, որ Գաբրիելյանն ինքնակամ չի հեռանում եւ ակնարկում է, որ կուսակցությունում «հիվանդներ» շատ կան, ինքը միակը չէ։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց