Մամուլ 1 տարի առաջ - 08:40 02-04-2025

ՔՊ-ականները «սարքել» են Վիլեն Գաբրիելյանի գլխին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վիլեն Գաբրիելյանի հետ կատարվածը «ճոճել» է ՔՊ-ի «նավը», ֆրակցիայից մի ստվար զանգված պատրաստվում է քննարկման առարկա դարձնել մյուս պատգամավորների վարքը, որոնք պարբերաբար աչքի են ընկնում ոչ ստանդարտ պահվածքով, սակայն մնում են անպատիժ, մինչդեռ Վիլեն Գաբրիելյանին համայնքը չներեց։ Դիցուք՝ Ալեն Սիմոնյանը թքեց, Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը սպառնալից հայտարարություններ արեցին, Վահագն Ալեքսանյանն աքացի տվեց, Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողներին, եւ ոչ ոք չպատժվեց, անգամ հրապարակային ներողություն չխնդրեցին, անսասան մնում են իրենց տեղում։ «Եթե Վիլենին չի կարելի, ապա չի կարելի նաեւ մյուսներին, եւ նրանք էլ պետք է մանդատից զրկվեն»,- ասաց ՔՊ-ականը։ Ընդ որում՝ խմբակցությունում կարծիք կա, որ գործընկերները սարքեցին Վիլենի գլխին, որ «փուռը տան» նրան, եւ Գյումրիում կրած պարտության հիստերիան Փաշինյանը նրա գլխին թափի։

Նշենք, որ Գյումրու ՔՊ շտաբում այդ օրը եղել են գրեթե բոլոր հայտնի ՔՊ-ականները, շտաբի աշխատանքների կուրացիան իրականացրել է Վահագն Ալեքսանյանը: Հենց ՔՊ-ականների հետ է Վիլենը խմել, իսկ ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ է լինում, երբ Վիլենն ալկոհոլ է օգտագործում, ուստի պետք է թույլ չտային, որ փողոց դուրս գար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա