2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկամուտ․ Զարուհի Բաթոյանի և նրա մոր ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 20:19 01-04-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի և նրա մոր՝ Աղավնիկ Ալթունյանի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը գնել է 2014 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Զարուհի Բաթոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 10 մլն 423․677 դրամ, 500 դոլար և 335 եվրո, տարեվերջին՝ 12 մլն 069․825 դրամ, 500 դոլար և 335 եվրո։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։

Հաշվետու տարում Բաթոյանի եկամուտները կազմել են 11 մլն 327․539 դրամ, որից 10 մլն 107․843 դրամը Ազգային ժողովից, 72․760 դրամը՝ Սեռական և վերարտադրողական իրավունքի եվրպական պառլամենտական ֆորում ստացած աշխատավարձն է, 587․936 դրամը՝ կենսաթոշակը, իսկ 559․000 դրամը Արդշինբանից ստացած այլ եկամուտը։

Պատգամավորի մայրը՝ Աղավնիկ Ալթունյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նվիրատվություն է ստացել 2012 թվականի ապրիլի 14-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։ Վերջինս 25 հազար դրամ անվանական արժեքով բաժնեմաս է հայտարարագրել մի ընկերությունում, որի անունը չի նշվում, իսկ գործարքի մյուս կողմը Արտավազդ Մաչյանն է։

Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 12 մլն դրամ արժեքով ավանդ, որը տարեվերջին կազմել 14 մլն դրամ։ Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 230 հազար դրամ, տարեվերջին՝ 971 դրամ։

Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել 1․5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 300 հազար դրամ։ Աղավնիկ Ալթունյանի տարեկան եկամուտները կազմել են 2 մլն 039․247 դրամ, որից 1 մլն 380․657 դրամը Ինեկոբանկին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն և այլ հատուցումն է, 501․000 դրամը՝ կենսաթոշակը, իսկ 157․590 դրամը Ռեգո Ինշուրանս ընկերությունից ստացված ապահովագրական հատուցումն է։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին