Մամուլ 1 տարի առաջ - 08:30 01-04-2025

Հաղթանակը նշողներին տուգանել են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կիրակի օրը Փարաքարում իշխանությունը ջախջախիչ պարտություն կրեց․ «Միասնություն» դաշինքը՝ Վոլոդյա Գրիգորյանի թեկնածությամբ, 57% տոկոս ձայն ստացավ։ Արդյունքների հրապարակումից հետո Փարաքարում իշխանական թեւը համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի շտաբի դիմաց լուռ ծխում էր, իսկ կողքի գյուղում՝ Մերձավանում, մեծ տոնախմբություն էր։ Կեսգիշերն անց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Վոլոդյա Գրիգորյանի Մերձավանի շտաբում եւ նշում էին նրա հաղթանակը։ Գրկախառնություններ, ուրախություն, վանկարկումներ, օդ թռցնել, իսկ վերջում՝ հրավառություն, ի նշան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ պարեկները կեսգիշերն անց գնացել եւ տուգանել են Վոլոդյա Գրիգորյանի աջակիցներին՝ հրավառություն կազմակերպելու համար։ Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Այսօր, ժամը 0․30-ի սահմաններում, Մերձավան բնակավայրում հրավառություն կազմակերպելու համար՝ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից, ՎԻՎ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»։ Իսկ թե կոնկրետ ով է տուգանվել, ՆԳՆ-ից ասացին, որ անուններ չեն հրապարակում։

Հոդվածը, որով տուգանել են հրավառությունը կազմակերպողին, սահմանում է․ «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։ Բայց ավելի շատ տուգանել են պարտության «հերսից»:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը