Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:51 29-03-2025

ԵՊՀ-ի պարադոքսը. SCOPUS-ի պահանջներին ենթարկվում են բոլորը՝ բացի ռեկտորից

Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին մեծ ուշադրություն են դարձնում գիտական գործունեության միջազգային ճանաչմանը։ Հատկապես կարևորվում է Scopus գիտական շտեմարանում ընդգրկված ամսագրերում հոդվածների տպագրությունը։ Այս նպատակով համալսարանում անցկացվում են սեմինարներ և դասախոսություններ գիտնականներին «Scopus»-ում հոդվածներ հրապարակելու գործընթացին ծանոթացնելու համար։

Վերջին տվյալներով՝ ԵՊՀ-ում «Scopus»-ում հրապարակված գիտական աշխատանքների թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 528-ի։ Այս մասին հայտնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով, որ միայն 2024 թվականին հրապարակված աշխատանքներից 433-ը գիտական հոդվածներ են, որոնցից ավելի քան 200-ը տպագրվել են մեծ ազդեցություն ունեցող ամսագրերում։

Բայց այստեղ առաջանում է հետաքրքիր ու, նույնիսկ, պարադոքսալ հարց՝ ի՞նչ գիտական աշխատանք ունի ԵՊՀ ռեկտորը «Scopus»-ում։ Պարզվում է՝ չունի։ Այն նույն Հովհաննիսյանը, որը դասախոսներից պահանջում է միջազգային տպագրություններ, ինքն այդ հարթակում հոդված չունի։

Բայց սա դեռ ամենը չէ։ Հովհաննիսյանը հրատարակել է գիտական ժողովածու, որտեղ տեղ գտած 4 հոդվածներից երկուսում ինքը համահեղինակ է, իսկ մյուս երկուսը մյուս համահեղինակի գրչից են դուրս եկել։ Սա խոսում է ոչ թե գիտական բազմակողմանի ուսումնասիրության, այլ թվաբանական մանիպուլյացիաների մասին։ Երբ նույն մարդիկ գրում են ողջ ժողովածուն, արդյո՞ք այն կարելի է ներկայացնել որպես մի քանի հետազոտությունների հավաքածու։

Ամեն դեպքում սա խոսում է ԵՊՀ գիտական գործունեության ձևական կողմի մասին, որտեղ քանակական տվյալներն ավելի կարևոր են, քան որակը։ Չենք շտապում եզրակացություններ անել, բայց բուհում գիտական տպագրությունների պահանջը ավելի շատ ֆորմալ ցուցանիշ է, որը ծառայում է ոչ թե իրական գիտության զարգացմանը, այլ բյուրոկրատական համակարգի կարիքներին։

Բացի այդ, Scopus-ի պահանջը դարձել է ԵՊՀ դասախոսների վրա ճնշման գործիք։ Հատկապես այն դասախոսները, որոնք չունեն բավարար ֆինանսական և գիտական ռեսուրսներ, ստիպված են լինում տպագրվել կասկածելի ամսագրերում։ Սա ոչ միայն խարխլում է ակադեմիական բարոյականությունը, այլև վտանգում է ԵՊՀ-ի գիտական հեղինակությունը միջազգային մակարդակում։

Այստեղ առաջանում է վերջնական հարցը՝ եթե համալսարանի ղեկավարությունն ինքն իրեն չի ենթարկում այդ նույն պահանջներին, ինչպե՞ս կարող են դասախոսներն ու ուսանողները հավատալ, որ այս ամենը բուհի գիտական վարկանիշի բարձրացմանն է ուղղված, ոչ թե ձևական մանիպուլյացիա է։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am