Արտաքին 1 տարի առաջ - 10:21 29-03-2025

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է USAID-ը լուծարելու մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարման մասին։

Հայտարարության համաձայն՝ պետդեպարտամենտը եւ USAID-ը Կոնգրեսին ծանուցել են վերակազմավորում իրականացնելու իրենց մտադրության մասին, որը մինչեւ 2025թ. հուլիսի 1-ը կփոխանցի USAID որոշ գործառույթներ պետդեպարտամենտին եւ կդադարեցնի գործակալության այլ գործառույթները, որոնք «չեն համապատասխանում Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթություններին»:

«Ճիշտ ցուցաբերված օտարերկրյա օգնությունը կարող է առաջ տանել մեր ազգային շահերը, պաշտպանել մեր սահմանները եւ ամրապնդել գործընկերությունը հիմնական դաշնակիցների հետ: Ցավոք, USAID-ը վաղուց շեղվել է իր սկզբնական առաքելությունից, ինչի հետեւանքով արդյունքները չափազանց փոքր էին, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր:

Նախագահ Թրամփի շնորհիվ այս առումով անպատասխանատու դարաշրջանն ավարտվեց: Մենք կվերակողմնորոշենք մեր արտաքին աջակցության ծրագրերը՝ ուղղակիորեն համապատասխանեցնելով այն ամենին, ինչը լավագույնն է Միացյալ Նահանգների եւ մեր քաղաքացիների համար:

Մենք շարունակում ենք կյանքեր փրկելու կարեւորագույն ծրագրերը եւ ռազմավարական ներդրումներ կատարել, որոնք ամրապնդում են մեր գործընկերներին եւ մեր սեփական երկիրը: Սա ամերիկացի ժողովրդին տրված եւ կատարված հերթական խոստումն է»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին