Մամուլ 1 տարի առաջ - 08:10 29-03-2025

Պապիկյանի ազաբ բաշին վերահսկում է զինվորականներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացը, պարզվում է՝ վերահսկում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբ բաշին»)` Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, բայց որսորդական համազգեստով, ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի կողքին նստած՝ ամենապատասխանատու գործառույթն է իրականացնում՝ վերահսկում է ատեստացիան: Եթե անգամ չի վերահսկում, ապա ներկա է ԶՈՒ բարձրագույն սպայակազմի գիտելիքների ստուգմանը։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել, ճանապարհ անցած զինվորականները դա համարում են անարգանք իրենց նկատմամբ, քանի որ բանակի հետ կապ չունեցող մարդուն վերակացու են կարգել իրենց։ Ղալեչյանը մինչ ՊՆ տեղափոխվելը եղել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է ՏԿՆ-ում, Պապիկյանը նրան իր հետ տարել է ՊՆ։

Առհասարակ` Սուրեն Պապիկյանն իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին իր հետ համակարգից համակարգ է տեղափոխում, ազատվող հաստիքներին նշանակում մերձավորներին` իր ազդեցությունն ընդլայնելով։ Ղալեչյանի անունը բազում աղմկահարույց պատմություններում է շրջանառվել, մի քանի տարի առաջ նա «Ծիրանիում» «ռազբորկայի» էր մասնակցել, իսկ իշխանափոխությունից առաջ հրապարակային ծաղրել էր Աստվածաշունչը եւ խաչը՝ համարելով, որ խաչ համբուրելը հակահիգիենիկ է։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել