Ուղիղ եթեր

Ըստ էության. Խաղաղություն ապահովվում է ուժերի բալանսով, ոչ թե համաձայնագրով

Ըստ էության 3 ամիս առաջ - 21:30 27-03-2025
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին։

Նրա հետ խոսել ենք Արցախյան շարժումը չշարունակելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության, «խաղաղության» համաձայնագրի շուրջ ձեռքբերված համաձայնության, դրա ստորագրման, Ադրբեջանի կեղծ հայտարարությունների, կրակոցների ու իրավիճակը սրելու, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման, Հայաստանի վրա դրա ազդեցության, Գյումրիում ՏԻՄ ընտրությունների և մի շարք այլ հարցերի մասին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախյան շարժումը չպետք է շարունակենք, Բադալյանը նկատեց, դա այն հայտն է, որի համար Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժը մանդատ են ստացել։

«Նիկոլ Փաշինյանն այսօր իր վարչապետական մանդատը և նրա գլխավորած քաղաքական ուժը մեծամասնության կարգավիճակ ունի այն ընտրությունից հետո, որտեղ նախընտրական ծրագրով և հետո կառավարության ծրագրով արձանագրել են Արցախյան շարժումը շարունակելու և Արցախի կարգավիճակի համար պայքարը շարունակելու հայտը։ Դրանով է Նիկոլ Փաշինյանը ստացել է իր մանդատը, բայց հիմա ոչ թե շեղվել է դրանից, այլ տապալել այն»- ասաց նա։

Խոսելով այն հարցի մասին, որ Փաշինյանը նորից բանավեճի է հրավիրել նախկին նախագահներին, Բադալյանը նկատեց` դա Նիկոլ Փաշինյանի տարերքն է։

«Եվ մեծ հաշվով միակ ասելիքը, որ այսօր ունի իր ընտրազանգվածի հետ հարաբերության իմաստով և նա առավելագույնս փորձում է խաղարկել այդ հանգամանքը և փորձելու է խաղարկել մինչև վերջ։ Նախկիններն այն խաղաքարտն է, որը մնացել է և 2018-ից հետո մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չգտավ, չցանկացավ կամ չկարողացավ գտնել հասարակության հետ հարաբերության հիմնարար թեմա,քան նախկինները»,- նշեց նա։

Բադալյանի գնահատմամբ` Ադրբեջանը «խաղաղության» պայմանագիրը կարող է ստորագրել, եթե տեսնի, որ այդ ստորագրությունը հնարավոր է շահավետ գնով «վաճառել» երրորդ երկրներին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել
09:00 Աննա Հակոբյանն իզուր է կարդում Ֆինլանդիայի պատմությունը 
22:49  «Mercedes G»-ի վարորդը, ով հետախուզման մեջ էր, փորձել է խույս տալ պարեկներից՝ անցնելով կարմիր լույսերի տակով  
22:42 Բագրատ Սրբազանը թե՛ հոգեպես և թե՛ առողջապես շատ լավ վիճակում է. փաստաբան
19:29 Վարչապետի կինը կարդում է «Ֆինլանդիայի պատմությունը». Ռուբեն Վարդանյանը ՀՀ-ի համար վկայակոչում էր հենց Ֆինլանդիայի փորձը
17:27 Ինչ են տարել քննիչները «Տաշիրի» գրասենյակից