Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։
Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի և նրա կնոջ՝ Անի Անտոնյանի հայտարարագրերը։
Որպես անշարժ գույք՝ Դավիթ Դանիելյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 3 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որոնք նա գնել է 2020 թվականի հունվարի 6-ին, հունիսի 1-ին և 2022-ի փետրվարի 1-ին, միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Կոտայքի մարզի Նուռնուս համայքնում, որը գնել է 2015 թվականի մայիսի 24-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ հողամաս՝ Նուռնուսում, որը գնել է 2021-ի ապրիլի 20-ին։
Տարվա ընթացքում ՔՊ-ական պատգամավորն իր առանձնատունը և բնակարաններից մեկը օտարել է, իսկ մյուս բնակարաններն ու հողամասը պահպանվել են։
Որպես շարժական գույք՝ Դանիելյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021-ի հունիսի 30-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Պատգամավորի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել։ Նա ունեցել է 2.5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ կազմելով 57 մլն դրամ։
Դանելյանի տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 679.660 դրամ, որը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։ Պատգամավորի կինը՝ Անի Անտոնյանը հայտարարագիր չի ներկայացրել։ Նրա վերջին հայտարարագիրը թվագրվում է 2022 թվականով։
Մանրամասները՝ տեսանյութում: