Ուղիղ եթեր
Բնակարան, մեքենա, հողամաս, 5․6 մլն կանխիկ, 6․5 մլն եկամուտ․ Կապանի համայնքապետի ունեցվածքը
copy image url

Բնակարան, մեքենա, հողամաս, 5․6 մլն կանխիկ, 6․5 մլն եկամուտ․ Կապանի համայնքապետի ունեցվածքը

Ներքին 2 ամիս առաջ - 22:00 14-03-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և նրա կնոջ՝ Հասմիկ Նավասարդյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Փարսյանը Կապանը ղեկավարում է 2018 թվականից, իսկ 2021 թվականին վերընտրվել է իր պաշտոնում՝ 2 դեպքում էլ հաղթելով իշխանական թեկնածուներին։

Որպես անշարժ գույք՝ Փարսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան և միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Կապանում, որոնցից առաջինը ձեռք է բերել 2018 թվականի սեպտեմբերի 19-ին, երկրորդը՝ գնել 2017 թվականի հոկտեմբերի 3-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության LEXUS մակնիշի մեքենա, որը գնել է 2020 թվականի հունիսի 16-ին։ Մեքենան ևս տարեվերջին պահպանվել է։

Կապան խոշորացված համայնքի ղեկավարի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 464 հազար դրամ, տարեվեջին՝ 600 հազար դրամ։ Նա ունեցել է նաև 5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 4 մլն 181․258, որը Կապանի համայնքապետարանի աշխատակազմից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 932․800 դրամ։

Մարզպետի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ Կապանում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Նավասարդյանը չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, իսկ կանխիկ միջոցները կազմել են 400 հազար դրամ, որոնք տարեվերջին նույնությամբ պահպանվել են։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել են 2 մլն 411 հազար դրամ, որը Կապանի Նորոգշին ընկերությունից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից