Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:50 26-03-2025

Ադրբեջանը խուսափում է խաղաղությունից, իսկ Ռուսաստանը կոնֆլիկտը օգտագործում է որպես լծակ

Վերջին օրերին Հայաստանի շուրջ դիվանագիտական աշխուժությունը նկատելիորեն աճել է։ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին այցելել է Երևան, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Հաքան Ֆիդանի հետ, իսկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորս օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն ևս քննարկում են ունեցել։ Այս զարգացումները հուշում են, որ տարածաշրջանում դիվանագիտական գործընթացները մտնում են նոր փուլ։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ ԱՄՆ-ն մշտապես փորձել է Կովկասում խաղաղություն հաստատել և լուծել հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կոնֆլիկտները։

«Միացյալ Նահանգները ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի, քանի որ դա թույլ կտա թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում»,- նշում է նա։

Վարդանյանի խոսքով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ օգտագործել է կոնֆլիկտը որպես քաղաքական լծակ, տարբեր կողմերից զիջումներ կորզելու համար։ Ադրբեջանն այսօր խուսափում է խաղաղության համաձայնագրից, ինչը Վաշինգտոնում հստակ հասկանում են։

«Բաքուն փորձում է Թուրքիային ներգրավել գործընթացում՝ ավելացնելով ճնշումը Հայաստանի վրա»,- ասում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կարծում են, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող հիմնական խնդիրը, որը բարձրացնում է Բաքուն՝ Հայաստանի Սահմանադրության հոդվածներից մեկը, իրականում այդպիսին չէ։

«Սա արհեստական խնդիր է, որն Ադրբեջանը շահարկում է, բայց Վաշինգտոնը հստակ հասկանում է այդ մոտեցման իրական նպատակը»,- ընդգծում է նա։

Հայաստանում դիվանագիտական ակտիվության հիմնական պատճառը, ըստ փորձագետի, խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումն է։

«Եթե այդ փաստաթուղթն ընդունվի, տարածաշրջանում կսկսվեն լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ»,- կարծում է Վարդանյանը։ Նրա խոսքով՝ միջազգային դերակատարները տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում։

«Ոմանք ձգտում են, որ համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի, մինչդեռ մյուսները խուսափում են այդ սցենարից։ Ամեն դեպքում, գործընթացը հասել է վճռորոշ փուլի»,- նշում է նա։

Քաղաքագետը կարծում է, որ առաջիկա զարգացումները ավելի հստակ պատկերացում կտան՝ արդյոք Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան հասնել վերջնական համաձայնության, թե ոչ։

«Հիմա արդեն պարզ է, որ բոլոր խաղացողներն ակտիվորեն ներգրավված են այս գործընթացում, և ամեն ինչ որոշվելու է մոտ ապագայում»,- եզրափակում է Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան