Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:18 26-03-2025

Քաջ Նազարը ներսում «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում է Էրդողանի ոտքերին․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը աձձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ ՀՀ նախագահներին ուղղված հայտարարությանը․

«Եթե մի կողմ դնենք ոչ այդքան շարքային ուրացողի նյարդային ջղաձգումներն ու այլանդակ պահվածքը և կապիտուլյանտի նախաձեռնած սարքովի հարցուպատասխանը դիտարկենք չոր տեքստի տեսանկյունից, ապա դրա ասածը հետևյալն է՝ եթե նախկին նախագահները ուղիղ եթեր բանավեճի չեն գալիս, ես ինձ իրավունք եմ վերապահում չանդրադառնալ, չմեկնաբանել բանակցային գործընթացի մանրամասները:

Պարզ ասած, սա ասում է, որ հաշվետու է ոչ թե սեփական ժողովրդին, այլ իրեն հրապարակային ստորացրած և ապտակներ տված թշնամիներին, իսկ նախկին նախագահների անունները շոշափելով՝ ընդամենը փորձում է լեգիտիմացնել բանակցային գործընթացը հանրությունից թաքցնելու և կուլիսներում դավաճանության հերթական ակտը ձևակերպելու պրոցեսը:

Պատանեկան ինքնադրսևորման չավարտվող փուլում գտնվող «Քաջ Նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին