Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 25-03-2025

Լավրովն ու Միրզոյանը ուզում են հողեր հանձնել․ հարցում՝ հեռախոսազրույցի մասին

Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը։

Երևանից էլ հայտնում են, որ Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են նաև նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ: Ուշագրավ է, որ սա վերջին 4 օրում Միրզոյանի և Լավրովի 2-րդ հեռախոսազրույցն էր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Արարատ Միրզոյանը 4 օրում 2 անգամ զրուցել է Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ Ձեզ՝ սա ինչի՞ մասին է վկայում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ միշտ գաղտնի է պահվում, թե ինչի են խոսում։ «Որ հողերը ուզում են հանձնեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ինչքան ուզում են կարող են խոսել։ «Ճիշտ էլ արել է, կարա էլի խոսա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ոչ մի հույս չի կապում։ «Իրենց հետ ոչ մի հույս չեմ կապում, դրա համար չեմ նայում»,- նշեց նա։

«Ուրեմն պռոբլեմ ունենք Լավրովի հետ կամ ինքը՝ մեզ հետ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Ռուսաստանը Հայաստանի դեմ դավեր է նյութում։

«Իրենք միայն մեր դեմ դավեր են նյութում։ Մեր ղեկավարներն էլ ռուսների ու թուրքերի խամաճիկներն են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը