Արտաքին 1 տարի առաջ - 23:48 24-03-2025

Էր Ռիադում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները. համատեղ հայտարարությունը կհրապարակվի վաղը

Էր Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները, դրանք տևել են ավելի քան 12 ժամ։ Հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։

Ռուսական պատվիրակությունը ներկայացնում էին Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան:

Reuters-ի տվյալներով՝ ամերիկյան կողմը ներկայացրել են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով նախկին ավագ տնօրեն Էնդրյու Փիքը և ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակից Մայքլ Անտոնը:

Հայտնի է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները փորձում են համաձայնեցնել Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության տեքստը:

Այս պահի դրությամբ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել։

Բանակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը կհրապարակվի վաղը։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը