Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 24-03-2025

Քանի դեռ ֆուտբոլը քաղաքականություն է, մենք երբեք հաջողություն չենք ունենա․ հարցում 

Երեկ՝ մարտի 23-ին, Թբիլիսիում՝ «Դինամո Արենա» մարզադաշտում, ավարտվեց ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան - Հայաստան պատասխան խաղը՝ 6:1 հաշվով՝ վրացիների հաղթանակով։ Մրցավարը խաղն ավարտեց առանց ավելացված րոպեների։

Խաղադաշտից հանդիպմանը հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Հավելենք նաև, որ Հայաստանի հավաքականը պատմության մեջ երրրորդ անգամ է պարտվում 1:6 հաշվով, և 6-րդ անգամ՝ 5 գնդակի տարբերությամբ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անընդհատ պարտվում»։

Հարցվածներից շատերը հավաքականի պարտությունը պայմանավորեցին սխալ և թույլ հիմքերի հետ։
«Մանկապատանեկան ֆուտբոլ չունենք, ֆուտբոլից հասկացող ղեկավարություն չունենք։ Առաջ գոնե պարտության դեպքում թասիբով էինք ֆուտբոլ խաղում»,-ասաց նրանցից մեկը։

Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ՝ մեր տղաները լավ չեն մարզվում։
«Արդեն սովորական է։ Ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ ցավալի։ Ֆուտբոլը և սպորտը քանի դեռ քաղաքականություն են, մենք երբեք հաջողություն չենք ունենա»,-պատասխանեց մի տղամարդ։

«Իշխանությունը պարտվել է ամեն ոլորտում»,-նկատեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը