Արտաքին 1 տարի առաջ - 16:44 24-03-2025

ԱՄՆ-ում կնոջը ձերբակալել են օդանավակայանի զուգարանում շանը խեղդելու համար

ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը ըստ իրավապահների, Օրլանդոյի միջազգային օդանավակայանի զուգարանում խեղդել է իր շանը՝ չկարողանալով նրան տանել իր հետ թռիչքի:

Ոստիկանությունը հայտնել է, որ 57-ամյա Էլիսոն Ագաթա Լոուրենսը դեկտեմբերի 16-ին օդանավակայանի զուգարանում սպանել է իր Թայվին անունով 9-ամյա շանը՝ մինչ Բոգոտա թռչելը։

Հաղորդվում է, որ օդանավակայանի աշխատակիցը գտել է մեռած շանը՝ լվացարանի աղբարկղում և ոստիկանությանը տեղեկացրել է, որ տեսել է մի կնոջ զուգարանի մոտ, ով հատակից մաքրում էր շների համար նախատեսված սնունդը: Ավելի ուշ կնոջ ինքնությունը պարզվել է: Բժշկական փորձաքննությունը հաստատել է, որ շան մահը կազմակերպել է շան տիրուհին։ Լոուրենսը ձերբակալվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով, սակայն ազատ է արձակվել 5000 դոլար գրավի դիմաց։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը

Ձեզ գուցե հետաքրքրի