Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 15:32 23-03-2025

Վրացի ֆուտբոլասերները ռեկորդ են սահմանել Երևանում

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները Երևանում արտասահմանցի երկրպագուների թվով ռեկորդ են սահմանել, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։

Նախկինում Հայաստանում ամենամեծ թվով արտասահմանցի ֆուտբոլասերներ եղել են 2022 թվականի հունիսի 14-ին՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպմանը, երբ Հայաստանի հավաքականը խաղում էր Շոտլանդիայի հետ։ Այդ ժամանակ խաղին ներկա է եղել շուրջ 1,000 շոտլանդացի երկրպագու:

Մինչդեռ մարտի 20-ին Վրաստան-Հայաստան հանդիպմանը 14,000 հանդիսական տեղավորող մարզադաշտում ընդհանուր առմամբ ներկա է եղել 3,000 վրացի երկրպագու, ինչը ռեկորդ է:

Բացի այդ, աղբյուրը նշում է, որ եթե չհաշվենք 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը, ապա Վրաստանի հավաքականի ընտրական փուլի ոչ մի արտագնա հանդիպման այսքան մեծ թվով վրացի երկրպագուներ չեն մասնակցել, ինչը նույնպես ռեկորդային է։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը