Ներքին 1 տարի առաջ - 13:36 22-03-2025

Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել. տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ մարտի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացղվել, որ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաններից մեկի մոտ կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում։

Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Արտիմետ բնակավայրում գործող գազալցակայանի մոտից։

Հիվանդանոցից ոստիկանները ժամանել են նշված գազալցակայան, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսխացիկի առաջ խոսել ասոմ էին, որ գազալցակայանը պատկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արամվիրի մարզային քրեական վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարել են կասկածյալի ինքնությունը, ով Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է, ում և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու համար աշխատանքներ են իրականացվում։

Ոստիկանները ու քննիչները նաև հայտնաբերել են դեպքին ականատես անձանց, որոնց ինքնությունը նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հայտնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է