Արտաքին 1 տարի առաջ - 19:44 21-03-2025

Ադրբեջանը պահանջել է Պրահայում չցուցադրել Արցախի մասին «Սև այգի» ֆիլմը. դիմումը մերժվել է

«Ակն ընդ ական»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Պրահայում Ադրբեջանը փորձել է ֆիլմ հանել մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված փառատոնից։

«One World Human Rights Festival»-ին Չեխիայում Ադրբեջանի դեսպանատունը նամակ է գրել՝ պահանջելով փառատոնի ծրագրից հանել և չցուցադրել Alexis Պազումյանի Արցախի մասին «Սև այգի» ֆիլմը։

Փառատոնը արհամարհել է նամակը։

Այդուհանդերձ, թուրքական և ադրբեջանական հակամարդկային ու հակաստեղծարար արշավը շարունակվում է, որի պատճառով 2024թ․ երկու հայկական ֆիլմ է գրաքննվել Ադրբեջանի պատճառով,
և մենք կրկին պահանջում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը ուշադրության կենտրոնում պահել հայերի մասին հայ ստեղծագործողների աշխատանքները։

ԱԳՆ-ից պահանջում ենք դատապարտել Ադրբեջանի արարքը։

Նույն գերատեսչությունից պահանջում ենք շրջաբերականներ ուղարկել արտերկրում Հայաստանի բոլոր դեսպանատներին հայկական ֆիլմերն ու բոլոր ստեղծագործությունները ուշադրության կենտրոնում պահելու և հարկ եղած դեպքում պաշտպանության տակ առնելու համար։

Հայ կինոգործիչներն արդեն միավորվել են, որպեսզի մեկը մյուսի ստեղծագործությունը պաշտպանի։ Մենք կոչ ենք անում անում ընդլայնելու այդ համագործակցությունն՝ պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Շնորհակալ ենք One World փառատոնին սադրանքներին չտրվելու և կինոն ու մարդու իրավունքները արժևորելու համար։

Ոչ մի հայկական ստեղծագործություն չպետք է մնա անպաշտպան ու խտրականոսւթյան ենթարկվի»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր