Ներքին 1 տարի առաջ - 17:33 21-03-2025

Ստորության հերթական արարը․ Պաշտպանության բանակի ՖԲ էջն անվանափոխվել է, բովանդակությունը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ էջն անվանափոխվել, գլխանկարն էլ արհեստական բանականության նկարած ինչ-որ հիմարություն է։ Այսօր Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը

Oragir.News-ը կապ հաստատեց ռազմական փորձագետի հետ պարզելու, թե ե՞րբ է նկատել այդ փոփոխությունը, կամ արդյո՞ք կասկածներ ունի, թե ովքեր կարող են կանգնած լինել դրա հետևում․

«Փոփոխությունը մի քանի ժամ առաջ նկատել է ընկերներիցս մեկը և անմիջապես ինձ տեղեկացրել։ Մտել եմ Արցախի ՊԲ-ի էջ և տեսել, որ իսկապես՝ ամբողջ բովանդակությունը փոխված է։ Իսկ նյութերը, որոնք իրենցից մեծ արժեք էին ներկայացնում, մեր ազգային ինքնության, հիշողության մի մասն էին և մեծ արժեք կարող էին ներկայացնել գիտական, հետազոտական աշխատանքների համար, ջնջվել են։ Սա նույնն է, որ Ազգային արխիվի մի մասը վերցնեն և դուրս շպրտեն»։

Վրթանեսյանը նկատեց նաև, որ դժվար է նման պարագայում հասկանալ, թե ովքե՞ր են կոնկրետ այս էջի ադմինները, կամ ինչպե՞ս է ստացվել, որ էջն անվանփոխվել է ու բոլոր տեղադրված նյութերը ջնջել են։ Բայց փաստն այն է, որ դա ստորություն է և հանցագործություն ազգային հիշողության դեմ։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով