Ներքին 1 տարի առաջ - 15:50 21-03-2025

«ԶՊՄԿ»-ի աշխատակիցը շուրջ 4 տարի չի ներկայացել աշխատանքի, բայց ներկա է ստացել, իսկ 16 մլն դրամ գումարը յուրացրել է նրա անմիջական ղեկավարը. shamshyan.com

Մարտի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակից, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արքա Բ․-ն 2021թ. սեպտեմբերից մինչ օրս աշխատանքի չի հաճախել։

Պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Գևորգ Հ․-ն, հանդիսանալով Արքա Բ․-ի ղեկավարը, կեղծ տվյալներ մտցնելով աշխատանքի հաճախման փաստաթղթերում, աշխատանքի չներկայացած օրերը ներկայացրել է՝ որպես ներկայացած, ինչի արդյունքում վճարված ընդհանուր 16 մլն դրամը վերջինիս կողմից յուրացվել է:

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի